Lusardzak
   
ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ
ԱՐԽԻՎ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀՂՈՒՄՆԵՐ

 

ԸՆՏՐԵՆՔ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ՝
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

 

Մանրամասն...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Իմ կողմից գրվում է Սպիտակի շրջանի ու նրա մարդկանց մասին գիրք, որտեղ արտացոլվելու են Սպիտակի շրջանի բնական պայմանների, տնտեսության, պատմական անցյալի, ծեսերի, տոների, ավանդույթների, 21 բնակավայրերի նկարագրությունները, նշանավոր մարդկանց՝ պետական, քաղաքական, ռազմական, տնտեսական գործիչների, մտավորականության՝ գրողների, նկա-րիչների, արտիստների, կրթության, առողջապահության, սպորտի, իրավապահ մարմինների, զինվորականության ներկայացու-ցիչների և նշանավոր ու հայտնի այլ մարդկանց կենսագրությունները:
Հեղինակը խնդրում է բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր կունենան առաջարկություններ և ցանկություն գրքում արտացոլելու համար՝ դիմեն հեղինակին՝ Ֆահրադ Ափուջանյանին, հետևյալ հասցեով.
ք. Սպիտակ, փ. Ս. Ավետիսյան, նախկին թիվ 7 դպրոցի շենք,
2-րդ հարկ առաջին սենյակ:
Հեռ.՝ 6-33-33, 2-35-38, 094-80-30-38

«ԱՐԵՎԱՇՈՂ» ԳԻՐՔՆ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

ԱՄՆ-ի կոնգրեսի գրադարանի կայքում (http://www.loc.gov) տեղադրված է տեղեկատվություն այն մասին, որ գրադարանում ստացվել և մուտքագրվել է Ֆահրադ Ափուջանյանի §Արևաշող¦ գիրքը: Տես նույն կայքի (http://lccn.loc.gov/2010471945) էջը:

ԽՄԲԱԳՐԻ ԱՆԿՅՈՒՆ

ՀԱՐԳԵԼ՛Ի ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ


Արդեն հրաժեշտ ենք տալիս 2011-ին և դիմավորում նոր՝ 2012 թվականին, որը հույս ունենք բոլորիդ համար լինելու է հաջողության տարի:
Հաջողությունն է 2012-ի գլխավոր բառը: Անհրաժեշտ է հասնել հաջողության, ձգտել հաջողության, օգտագործել ընկերների և ծանոթների օգնությունը, համառ աշխատել, լինել նպատակասլաց, հասնել նպատակներին: Թող Նոր տարին բերի հարստություն, բարեկեցություն և երկարակեցություն, սակայն պետք է հիշել, որ այդ ամենին անհրաժեշտ է հասնել համառությամբ, բարի արարքներով, ազնվությամբ և անկեղծությամբ:
Պետք է նպատակաուղղված և հետևողական քայլեր անել ցանկությունների իրագործման ճանապարհին, և դրանք անպայման իրականություն կդառնան:
Թող մեծանա հոգևոր կյանքի արժեքը: Միայն դեպի բարին և համերաշխությունը մղելու դեպքում շատ բարդություններից կարելի է խուսափել: Այս տարվա ընթացքում հատկապես պետք է մշակել դրական որակներ՝ օգնության հասնելու պատրաստակամություն, նուրբ զգացողություն: Պետք է զարգացնել ինտուիցիան, նկատի ունենալ, որ եթե ինչ-որ բանի ուժեղ հավատաք, դա հենց այդպես էլ տեղի կունենա:
Նոր՝ 2012 թվականը նաև ՀՀ ԱԺ-ի ընտրությունների տարի է: Համոզված ենք, որ դուք Ձեր քվեն կտաք մեր երկրի տնտեսության զարգացման, պետականության ամրապնդման, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իշխանության օրենսդիր և գործադիր մարմինների ձևավորման օգտին:

ՖԱՀՐԱԴ ԱՓՈՒՋԱՆՅԱՆ
Գլխավոր խմբագիր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
“Լուսարձակ” թերթի խմբագրության նոր հասցեն և հեռախոսահամարները՝
ք. Սպիտակ,
Ալեք Մանուկյանի փողոց
հեռ՝ (0255) 6-33-33
                 2-35-38
        (094) 80-30-38

ՏԱՐԱԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ
USD
413.61
GBP
642.17
EUR
517.47
RUR
12.56
ԸՍՏ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ
Сайт создан в системе uCoz